Արենի Ռեզորթ – Ձեր հանգստի նոր հասցեն Վայոց Ձորում
Բարի գալուստ Արենի Ռեզորթ՝ այն յուրահատուկ վայրը, որտեղ բնության հմայքը և ներդաշնակությունը միաձուլվում են։ Մեր հանգստավայրը գտնվում է Վայոց Ձորի գեղատեսիլ Եղեգնաձորում՝ Արենիի սարերի փեշերին։ Այստեղ դուք կգտնեք խաղաղություն և կվայելեք բնության անկրկնելի տեսարանները՝ հեռու քաղաքի աղմուկից։
Ինչու՞ ընտրել մեզ․
Հարմարավետ հանգստավայրեր և տաղավարներ, որոնք նախատեսված են ինչպես ընտանիքների, այնպես էլ ընկերական հավաքների համար։
Հեռու քաղաքային կյանքից՝ բնության գրկում լիարժեք հանգիստ։
Անմիջական շփում բնության հետ՝ մաքուր օդ և մենակության հնարավորություն։
Մեր տնակներն ապահովված են բոլոր անհրաժեշտ հիգիենայի և կենցաղային պարագաներով՝ հանգիստն անհոգ և հաճելի դարձնելու համար։
Վայելեք անմոռանալի պահեր՝ միաձուլվելով միայն բնության հետ։